Աշխարհ

18.06.2016 10:15


Նյու Ջերսիում հացով և մսով բարձված բեռնատարներ են բախվել (լուսանկար)

Նյու Ջերսիում հացով և մսով բարձված բեռնատարներ են բախվել (լուսանկար)

ԱՄՆ–ի Նյու Ջերսի նահանգում I-287 մայրուղու վրա բախվել են 2 բեռնատար մեքենա, որոնցից մեկը հաց էր տեղափոխում, մյուսը՝ մսի կտորներ։ Այս մասին հաղորդում է «NBC New York»–ը։ Ավտովթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Mashable» պարբերականի հաշվարկներով՝ բեռնատարների պարունակությամբ կարելի էր 65,7 հազ սենդվիչ պատրաստել։ Պատահարը բնութագրվել է որպես «սենդվիչային աղետալի սիմֆոնիա»։

«Twitter»-ի օգտատերը, ով իր էջում տեղադրել է ավտովթարի հետևանքները, ավելի ուշ գրել է, որ գտել է իր տեղը՝ այսուհետ իր միկրոբլոգում գրելով առանց տուժածների ավտովթարի մասին։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Յակուտիայում գարեջրով լի բեռնատարի շուռ գալը բուռն հետաքրքրություն էր առաջացրել տեղի բնակիչների շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը