Աշխարհ

18.06.2016 18:33


Անի Լորակը Նիկոլայ Բասկովին հրել–գցել է լողավազանը (տեսանյութ)

Անի Լորակը Նիկոլայ Բասկովին հրել–գցել է լողավազանը (տեսանյութ)

Վերջին երեկույթի ժամանակ՝ Էմին Ագալորովի կողմից կազմակերպված «Жара» փառատոնի նախօրեին, տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որն այսօր բուռն կերպով քննարկվում է սոցիալական ցանցերում։ Լողավազանի մոտ պարերի ընթացքում ուկրաինացի երգչուհի Անի Լորակը երգիչ Նիկոլայ Բասկովին հրել–գցել է ջուրը։ Այս մասին հաղորդում է «Soulpost» կայքը։

Թե ինչ է նախորդել դրան, հայտնի չէ, սակայն այն, որ Անի Լորակը դա մտածված է արել, բացահայտ էր, ինչպես նաև այն, որ Բասկովին կատարվածն այդքան էլ դուր չի եկել։ Երգիչը փորձել է նույն ձևով պատասխանել երգչուհուն։ Ի վերջո, ի՞նչ էր դա՝ թյուրիմացությո՞ւն, զվարճանքի թեժ պահին արված մի արա՞րք, թե՞ նախօրոք պլանավորված, բայց շատ տարօրինակ փիառ քայլ, որն այժմ բոլորը քննարկում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը