Աշխարհ

18.06.2016 18:45


Հարձակվողական կազմով խաղադաշտ դուրս եկած բելգիացիները հաղթել են (տեսանյութ)

Հարձակվողական կազմով խաղադաշտ դուրս եկած բելգիացիները հաղթել են (տեսանյութ)

Այսօր Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացավ E խմբի Բելգիա-Իռլանդիա հանդիպումը։

Հարձակվողական կազմով խաղադաշտ դուրս եկած բելգիացիները հաղթել են 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսում հաշիվը հնարավոր չեղավ բացել, իսկ երկրորդ կեսում՝ 48-րդ րոպեին, Ռոմելու Լուկակուն մոտ 15 մետրից դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 61-րդ րոպեին էլ Աքսել Վիտցելը գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Հաշիվը եզրափակեց Լուկակուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը