Աշխարհ

19.06.2016 11:17


Հնդկաստանում տղամարդը մահացել է սարսափ ֆիլմի դիտման ժամանակ. մարմինն անհետացել է

Հնդկաստանում տղամարդը մահացել է սարսափ ֆիլմի դիտման ժամանակ. մարմինն անհետացել է

Հնդկաստանում 65-ամյա տղամարդը մահացել է սարսափ ֆիլմ դիտելու ժամանակ։ «Вести ФМ»–ը հայտնում է, որ նա իր ընկերոջ հետ գնացել է կինոթատրոն՝ գիշերային սեանսի, և սարսափ ֆիլմի գագաթնակետի պահին սկսել է իրեն վատ զգալ՝ նախ բողոքել է սրտի ցավից, իսկ հետո՝ ուշագնաց եղել։ Երբ նրան հասցրել են հիվանդանոց, բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։

Բժիշկները մահացածի ընկերոջը խնդրել են նրա մարմինը տեղափոխել այլ հիվանդանոց՝ հերձելու, սակայն ընկերը ճանապարհին անհետացել է՝ դիակի հետ միասին։

Այժմ ոստիկանությունը փնտրում է երկուսին էլ՝ և՛ կենդանի մնացածին, և՛ մահացածին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը