Աշխարհ

20.06.2016 10:46


Մոսկվա է ժամանել Կարելիայում մահացած երեխաների դիերը տեղափոխող ԱԻՆ–ի ինքնաթիռը

Մոսկվա է ժամանել Կարելիայում մահացած երեխաների դիերը տեղափոխող ԱԻՆ–ի ինքնաթիռը

Ռուսաստանի «Ռամենսկոյե» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության իքնաթիռը, որը տեղափոխում էր Կարելիայում մահացած 13 երեխայի դիերը։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։ Դիերի փոխադրումը դեռևս չի սկսվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ երեխա համարվում է անհետ կորած։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

Նշենք, որ հունիսի 18–ի՝ լույս 19–ի գիշերը, Կարելիայի Պրյաժինսկի շրջանում «Սյամոզերո» ճամբարի հանգստացողներից կազմված խումբը, որի մեծ մասը 12-15 տարեկան երեխաներ է եղել, փոթորկի է հանդիպել: 3 նավակում եղել են 47 երեխա և 4 մեծահասակ հրահանգիչ։ Փրկվել են այն երեխաները, որոնք ունեցել են փրկարարական ժիլետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը