Աշխարհ

20.06.2016 11:16


Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել Հռոմի պապի հայաստանյան այցը լուսաբանելու համար

Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել Հռոմի պապի հայաստանյան այցը լուսաբանելու համար

Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել՝ լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության «Twitter»-ի էջից։

Հիշեցնենք՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-­ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո սրբազան քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան պոնտիֆիկոսը հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Հռոմի պապի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-­ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը