Կարծիք

20.06.2016 12:26


Մարտի 1–ի միակ պատասխանատուն այսօր այնտեղ է, որտեղ չպետք է լիներ հենց մարտի 1–ից հետո

Մարտի 1–ի միակ պատասխանատուն այսօր այնտեղ է, որտեղ չպետք է լիներ հենց մարտի 1–ից հետո

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադիր համագումարից հետո իշխանական լրատվամիջոցներն, ինչպես սպասվում էր, իրենց հակաքարոզչամեքենան են սկսել աշխատացնել. իրենց սրտի սփոփանք են գտել՝ հիշելով մարտի մեկը և թիրախավորելով ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին: Դե հա, համագումարն այնքան կայացած էր, որ իշխանականներից այլ բան սպասել չեր կարելի: Նրանք ուզում են ցեխ շպրտել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահի վրա` չհասկանալով, որ այդպիսով խայտառակ են անում ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հրամանատարին` Բաղրամյան 26-ին:

Բանն այն է, որ իշխանական լրատվամիջոցները շահարկում են մարտի մեկը` պատասխանատվություն գցելով նաև Օսկանյանի վրա. բա գիտեք՝ Օսկանյանը մարտի մեկի ժամանակ նույն իշխանության մարդն էր: Նա, այո, այդ ժամանակ ԱԳ նախարար էր, իսկ ո՞վ էր Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նա էլ ոչ ավել, ոչ պակաս ՀՀ վարչապետն էր, ով ղեկավարում էր երկրի Կառավարությունը, ով հիմնական, եթե ոչ միակ շահառուն էր այդ ողբերգության։ Օսկանյանն ընդամենն ասում էր՝ պետք է գնալ երկխոսության, որպեսզի կանխվեն բախումները, իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյան վարչապետը. նա, թերևս, ավելի շահագրգռված էր երկրում նման իրավիճակ ստեղծելու համար, քանի որ դրանից հետո հասավ իր բարձր կետին` մինչ օրս մարտի մեկ բերելով ժողովրդի գլխին` ինչպես սկսես գործդ, այնպես էլ կավարտես սկզբունքով:
Այնպես որ, ձայններդ կտրեք. մարտի մեկի միակ պատասխանատուն այսօր այնտեղ է, որտեղ չպետք է լիներ հենց մարտի մեկից հետո:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը