Քաղաքական

20.06.2016 16:03


Հայտնի են Ժիրայր Սեֆիլյանի հետ ձերբակալված մյուս անձանց անունները ևս

Հայտնի են Ժիրայր Սեֆիլյանի հետ ձերբակալված մյուս անձանց անունները ևս

Հայտնի են դարձել «Նոր Հայաստան»նածաձեռնության մյուս անդամների անունները ևս, ովքեր ձերբակալվել են Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին։

Նրանք են՝ Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան, Երեմ Խոնդկարյան:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանցկողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպովպահելը:

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանն էլ 7օր–ի հետ զրույցում Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական է անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը