Աշխարհ

21.06.2016 00:55


Ուելսը ջախջախիչ հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմամբ (տեսանյութ)

Ուելսը ջախջախիչ հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմամբ (տեսանյութ)

Եվրոպայի 2016թ. առաջնության շրջանակներում այսօր կայացան B խմբի Ռուսաստան-Ուելս և Սլովակիա-Անգլիա հանդիպումները։

Հանդիպման 11-րդ րոպեին Ջո Ալենի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին:

20-րդ րոպեին Նիլ Թեյլորը մոտ տարածությունից կրկնապատկեց խաղի հաշիվը:

Երրորդ գոլը գրանցվեց 67-րդ րոպեին՝ Գարեթ Բեյլի կատարմամբ։

Ռուսաստան-Ուելս՝ 0:3

Ուելսի ընտրանին վաստակեց 5 միավոր և դուրս եկավ հաջորդ փուլ:

Իսկ Անգլիա–Սլովակիա հանդիպմանը հաշիվն այդպես էլ չի բացվել։

Հունիսի 21-ին տեղի կունենան Ուկրաինա-Լեհաստան (Խումբ C, Երևանի ժամանակով 20:00-ին), Հյուսիսային Իռլանդիա-Գերմանիա (Խումբ C, 20:00), Չեխիա-Թուրքիա (Խումբ D, 23:00) և Խորվաթիա-Իսպանիա (Խումբ D, 23:00) հանդիպումները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը