Աշխարհ

21.06.2016 10:10


Օբաման մտածում է «LinkedIn» սոցկայքով աշխատանք փնտրելու մասին

Օբաման մտածում է «LinkedIn» սոցկայքով աշխատանք փնտրելու մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում գործարարների հետ հանդիպման ընթացքում կատակով ասել է, որ ցանկանում է աշխատանք փնտրել «LinkedIn» սոցիալական ցանցի միջոցով։ Այս մասին հաղորդում է «The Hill»–ը։

«Մոտավորապես 7 ամիս հետո ես կհայտնվեմ աշխատաշուկայում և ուրախ եմ այդ կապակցությամբ։ Ես պատրաստվում են օգտվել «LinkedIn» սոցիալական ցանցից. տեսնեմ՝ ինչ կստացվի»,– ասել է նա։

2016թ. փետրվարին ԱՄՆ նախագահը «LinkedIn»–ում պատմել է իր առաջին աշխատանքի մասին՝ որպես պաղպաղակ վաճառողի օգնական։ Նախագահի խոսքերով՝ այդ աշխատանքից նա որոշ «արժեքավոր եզրահանգումներ» է արել իր համար։

Ավելի վաղ «Microsoft» ընկերությունը հայտարարել էր «LinkedIn» սոցկայքը գնելու գործարքի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը