Աշխարհ

21.06.2016 10:35


Պուտինը նորից դաշնամուր է նվագել

Պուտինը նորից դաշնամուր է նվագել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Լենֆիլմ» կինոստուդիա իր այցի ժամանակ 18–րդ դարի դաշնամուր է նվագել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած այն բանին, որ դաշնամուրը լարից ընկած էր, Պուտինը մի հատված է նվագել Տիխոն Խրեննիկովի «Մոսկովյան պատուհաններ» ստեղծագործությունից։

Ավելի վաղ էլ Պուտինը նվագել էր հանրության առաջ. 2014–ի հունվարին Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը ՌԴ առաջնորդը ռոյալով նույն մեղեդին էր նվագել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը