Աշխարհ

21.06.2016 16:22


Հոլիվուդյան աստղերը դեմ են Չինաստանում անցկացվող շան մսից պատրաստված ուտեստների փառատոնին (տեսանյութ)

Հոլիվուդյան աստղերը դեմ են Չինաստանում անցկացվող շան մսից պատրաստված ուտեստների փառատոնին (տեսանյութ)

Հոլիվուդյան հայտնի աստղերը դեմ են չինական Յույլինյա քաղաքի Գուանսի մարզում անցկացվող շան մսից պատրաստված ուտեստների փառատոնին։ Վերջիններիս տեսաուղերձը հրապարակված է «YouTube»–ում՝ «Animal Wellness Project» նախագծի պաշտոնական էջում։

Դերասաններ Մեթ Դեյմոնը, Հոաքին Ֆենիքսը, Քեյթ և Ռունի Մարաները և այլք կոչ են անում դադարեցնել շների դեմ բռնությունը։

«Խոսքը ամերիկացի, հնդկացի, կանադացի կամ ասիացի լինելու մասին չէ, այլ մարդ լինելու»,– ընդգծում են դերասանները։

«Animal Hope & Wellness Foubdation»–ի հիմնադիր Մարկ Չինը նշում է, որ Ասիայում գոյություն ունի մի լեգենդ, համաձայն որի՝ ծեծված կամ կտտանքների ենթարկված կենդանու միսն, իբր, ավելի համեղ է լինում և օգուտ է բերում առողջությանը։

«Անկախ նրանից, որ դուք այն ուտելիք եք համարում՝ դաժանություն, տանջանքներ ու բռնություն գործադրելը սխալ է»,– հավելել է Մարկ Չինը։

Փառատոնն անցկացվում է Յույլինյա քաղաքում ամեն տարի հունիսի 21–30 ընկած ժամանակահատվածում։ Շան միսն օգտագործում են ուտեստների մեջ՝ ամառային արևադարձային օրը նշելու նպատակով։ Կազմակերպիչներրը պնդում են, որ շներին մարդկայնորեն են սպանում, սակայն «Animal Wellness Project»–ի տեսագրությունում երևում է, թե ինչպես են փրկում կենդանիներին, որոնց հետ ծայրահեղ դաժան են վարվել։

Նշենք, որ 2011թ. չինական Ցզինհուա քաղաքը հրաժարվել է շան ուտեստների փառատոնից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը