Աշխարհ

21.06.2016 15:10


Որքան է Մխիթարյանի արժեքն ըստ «Բորուսիայի»

Որքան է Մխիթարյանի արժեքն ըստ «Բորուսիայի»

Գրանդ ակումբները շարունակում են հետաքրքրություն ցոցաբերել Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայությունների նկատմամբ:

Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն գրում է, թե «Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է հայ կիսապաշտպանի ծառայություններից հրաժարվելու մաիսն, եթե, իհարկե, անգլիական կողմը 40 միլիոն եվրո վճարի:

Բրիտանական «Metro»-ն էլ գրում է, որ, ամենայն հավանականությամբ, այս փոխանակումը կկայանա, իսկ որպես Մխիթարյանին փոխարինող՝ դորտմունդյան ակումբը դիտարկում է Անդրե Շյուրլեին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Դորմունդի «Բորուսիային» 19 մլն ֆունտ է առաջարկել Հայաստանի հավաքականի առաջատարի փոխանակման դիմաց, սակայն այդ առաջարկը մերժվել է դորտմունդյան ակումբի կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը