Աշխարհ

22.06.2016 11:20


Շնաձուկը սատկել է, մինչ զբոսաշրջիկները սելֆի են արել վերջինիս հետ (տեսանյութ)

Շնաձուկը սատկել է, մինչ զբոսաշրջիկները սելֆի են արել վերջինիս հետ (տեսանյութ)

Համացանցում հայտնվել են ցնցող կադրեր, որտեղ Դոմինիկյան հանրապետության լողափերից մեկում հանգստացող զբոսաշրջիկները ջրից քարշ են տալիս մի մեծ երկնագույն շնաձուկ և սկսում լուսանկարվել վերջինիս հետ։ «Metro»–ի փոխանցմամբ՝ շուտով ձուկը սատկում է։

Ամենայն հավանականությամբ, հանգստացողներից մեկը տեսել է, թե ինչպես է շնաձուկը հայտնվել ափին։ Տղամարդը կանչել է ընկերներին, նրանք միասին ձկան վրա ցանց են գցել և քարշ տվել ափ։ Վայրի ձկան հետ զբոսաշրջիկները մի քանի սելֆի են արել, որից հետո շնաձուկը սատկել է։

Ցավոք, սա առաջին նման դեպքը չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայում դելֆինին այնքան են տանջել, որ վերջինս սատկել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը