Աշխարհ

22.06.2016 12:20


Եղիսաբեթ 2–րդն իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել «Twitter»-ում

Եղիսաբեթ 2–րդն իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել «Twitter»-ում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր կյանքում երկրորդ գրառումն է հրապարակել «Twitter» սոցիալական ցանցում:

Վինձորի պալատի միկրոբլոգում՝ «Elizabeth R» ստորագրությամբ, հետևյալ գրառումն է հայտնվել.

«Ես անչափ երախտապարտ եմ բարեմաղթանքներով այն բազմաթիվ էլեկտրոնային հաղորդագրությունների համար, որոնք ես ստացել եմ, եւ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սիրալիրության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ կարճ ժամանակ անց միկրոբլոգում գրառում է հայտնվել, որ «այդ թվիթն անձամբ է գրվել Նորին մեծության կողմից»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը