Աշխարհ

22.06.2016 13:15


Եվրո-2016-ի խմբային փուլի եզրափակիչ խաղերի անոնս

Եվրո-2016-ի խմբային փուլի եզրափակիչ խաղերի անոնս

Այսօր Եվրոպայի առաջնության 3–րդ փուլի շրջանակներում կկայանան E և F խմբերի եզրափակիչ խաղերը։

F խմբում Հունգարիան կխաղա Պորտուգալիայի հետ, Իսլանդիան՝ Ավստրիայի (սիզբը՝ երևանյան ժամանակով 20:00–ին)։

F խումբը բոլորի համար անսպասելիորեն 4 միավորով գլխավորում են հունգարացիները. իսլանդացիներն ու պորտուգալացիները 3 միավոր ունեն, իսկ քառյակը 1 միավորով եզրափակում են ավստրիացիները։

E խմբում կհանդիպեն Իտալիա–Իռլանդիա և Շվեդիա–Բելգիա զույգերը (23:00)։

Երկու փուլերից հետո խումբը 6 միավորով գլխավորում է Իտալիան, որին հետևում են Բելգիայի հավաքականը (3 միավորով) և 1–ական միավորներով Շվեդիան ու Իռլանդիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը