Աշխարհ

22.06.2016 14:35


Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կոտրել է արմունկը գովազդային վահանակի պատճառով (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կոտրել է արմունկը գովազդային վահանակի պատճառով (տեսանյութ)

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էսեքել Լավեսսին բաց կթողնի Ամերիկայի գավաթի եզրափակիչը վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

ԱՄՆ–ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում (4:0) Լավեսսին հետ–հետ է գնացել՝ փորձելով բռնել գնդակը, սակայն թիկունքում չի նկատել գովազդային վահանակը։ Ֆուտբոլիստը բախվել է նրան և ընկել։ Ֆորվարդի մոտ ձախ ձեռքի արմնկի կոտրվածք են ախտորոշել։

Եզրափակչում արգենտինացիների մրցակիցը կորոշվի հունիսի 22–ի գիշերը կայանալիք Կոլումբիա–Չիլի հանդիպման արդյունքներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը