Քաղաքական

23.06.2016 11:48


Նաիրիտցիները ցույց են անցկացնում Բաղրամյան 26-ի մոտ (լրացված)

Նաիրիտցիները ցույց են անցկացնում Բաղրամյան 26-ի մոտ (լրացված)

ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնող նաիրիտցիներն այս պահին երթով շարժվում են Բաղրամյան 26։

ՀՀ կառավարությունից նրանց այդպես էլ ոչ ոք չի ընդունել, որևէ մեկը չի իջել ցուցարարների մոտ։

Ինչպես հայտնել էինք, գործարանի աշխատակիցներն ավելի վաղ դիմել էին մի շարք քաղաքական ուժերի՝ կոչ անելով սատարել նաիրիտցիներին, լինել իրենց կողքին։

Նաիրիտցիների պահանջին արձագանքել էր նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը։

Կուսակցության անդամ Աղվան Պողոսյանը, ով գտնվում էր Կառավարության շենքի մոտ, «7օր»–ի հետ զրույցում ասել էր.

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը միանգամից արձագանքեց իրենց աջակցելու նաիրիտցիների կոչին, և այսօր մենք մեր համախոհներով ևս մասնակցում ենք տեղի ունեցող բողոքի ակցիային։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կողմնակից է, որպեսզի «Նաիրիտի» հարցը քննարկվի ՀՀ իշխանությունների կողմից, և տրվի համապարփակ լուծում։

Նա նաև ընգծել էր, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության գլխավոր առաքելությունը երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելն է, հետևաբար «Նաիրիտի» վերագործարկումը լուրջ խթան կարող է հանդիսանալ երկրի տնտեսության համար, և կուսակցությունը նաիրիտցիների հետ պատրաստ է մինչև վերջ պայքարել գործարանի վերագործարկման հարցը լուծելու նպատակով։

***

Այս պահին նաիրիտցիները ցույց են անցկացնում Բաղրամյան 26-ի մոտ: Այնտեղ նաև ելույթ է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամ Աղվան Պողոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը