Կարծիք

23.06.2016 12:35


«Համախմբումը» ոչ մի դեպքում չի համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ

«Համախմբումը» ոչ մի դեպքում չի համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ

Ցանկացած քաղաքական ուժ, որն անկեղծորեն ձգտում է Հայաստանում դրական որևէ փոփոխության, չի կարող համագործակցել Սերժ Սարգսյանի հետ։ Հավատալ, որ այդ մարդը հանուն Հայաստանի կարող է որևէ դրական բան անել, առնվազն միամտություն է, իսկ հաճախ նաև փորձ՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու։ Եվ շատ, իբր, «ընդդիմադիր» ուժեր գնացել են այդ արատավոր ճանապարհով «երկխոսության» միջոցով, Սարգսյանի հետ համագործակցելով, իշխանությանը «մաս կազմելով» հասարակությանը փորձել են հավատացնել, թե «հանուն ժողովրդի» են դա անում։ Իրականում բոլորս էլ գիտենք, թե դա ինչ նպատակով է արվում։

«Համախմբում» կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը իր հարցազրույցում ևս մեկ անգամ հայտնեց կուսակցության սկզբունքային դիրքորոշումը, որ կուսակցությունը ոչ մի դեպքում չի համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ։ Եվ, իհարկե, խնդիրն այստեղ անձնական չէ։ Պարզապես այս մարդը կառավարման 8 տարիների ընթացքում ցույց է տվել և շարունակում է ցույց տալ, որ ազգային պետական շահերն իր համար որևէ նշանակություն չունեն։ Եվ ցանկացած քաղաքական ուժ, որն իր գործողությունների մեջ առաջնորդվում է այդ շահերով, պարզապես չի կարող համագործակցել նրա հետ։

Լավ է նաև, որ Հանրապետական կուսակցությունը տարանջատվում է Սերժ Սարգսյանից, քանզի կուսակցության մեջ շատ են մարդիկ, որոնք իրականում ունեն շատ ավելի ընդդիմադիր պատկերացումներ, քան շատ և շատ տիտղոսային «ընդդիմադիրներ»։ Այս մարդկանց հետ համագործակցել պետք է, քանի որ կուսակցությունը և շարժումը պետք է իսկապես դառնան հասարակության համախմբման միջոց և հարթակ։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը