Աշխարհ

24.06.2016 10:31


«Brexit»–ի կողմնակիցները հաղթանակ են գրանցել

«Brexit»–ի կողմնակիցները հաղթանակ են գրանցել

Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն։

Եվրամիության կազմը լքելու կողմնակիցները հաղթանակ են գրանցել։ ԵՄ-ն լքելու օգտին քվեարկել է ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը։ Այս մասին հայտնում է «The Independent»–ը։

Նշվում է, որ Մեծ Բիրիտանիայի՝ ԵՄ կազմը լքելու կողմնակիցները հաղթահարել են 16,7 միլիոն ձայների շեմը։

Այսպիսով, Միացյալ Թագավորությունը կլքի Եվրամիությունը 43 տարի շարունակ անդամակցելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը