Աշխարհ

24.06.2016 11:25


Չինաստանում տեղի ունեցած փոթորկի զոհերի թիվը հասել է 100–ի

Չինաստանում տեղի ունեցած փոթորկի զոհերի թիվը հասել է 100–ի

Հունիսի 23–ին Չինաստանի Ցզյանսու նահանգի մի քանի թաղամասերում հորդառատ անձրևի և կարկուտի տեսքով փոթորիկ է տեղի ունեցել։ Այս մասին հիշեցնում է «ТАСС»–ը։

Համաձայն վերջին տվյալների՝ փոթորկից տուժածների թիվը հասել է 98–ի, շուրջ 800 հոգի ստացել է վնասվածքներ։

Քամին շրջել է մեքենաներ, կոտրել ծառեր և պոկել տների տանիքները։ Օդերևութաբանների տվյալներով՝ առաձին թաղամասերում քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 35մ–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը