Քաղաքական

24.06.2016 14:36


Այս կալանավորումը ժիրայր Սեֆիլյանին որպես հանցագործ չի կարողանում ձևավորել (տեսանյութ)

Այս կալանավորումը ժիրայր Սեֆիլյանին որպես հանցագործ չի կարողանում ձևավորել (տեսանյութ)

«ArmLur.am»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար, «Համախմբում» նորաստեղծ կուսակցության անդամ Մանվել Եղիազարյանը:

-Պարո՛ն Եղիազարյան, օրեր առաջ ձերբակալվեց, ապա կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանը, և սա առաջին դեպքը չէ, որ իր հետ նման բան է տեղի ունենում: Դուք այս ամենն ինչի՞ հետ եք կապում:

-Հայաստանում այսօր այնպիսի բաներ են կատարվում, որոնցից գլուխ չես հանի: Համակարգն այնպիսին է, որ հավատ չի ընծայվում. մենք չենք հավատում, քանի որ անցյալ տարի էլ ապրիլի 24-ին Սեֆիլյանին ձերբակալեցին առանց պատճառի, ապա բաց թողեցին: Ես կարծում եմ` եթե այդ վթարը տեղի չունենար, նրանք Սեֆիլյանին չէին հիշի: Այդ կալանավորվածների մեջ չկա նրա մտերիմներից ոչ մեկը, դրա համար համակարգն այնպես է իրեն պատվազուրկ արել, որ հավատ չկա, ես չեմ հավատում:

-Այսինքն` դա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում: Կարո՞ղ ենք դա կապել Հռոմի պապի այցի կամ նախագահների եռակողմ հանդիպման հետ:

-Եթե Եղեռնի հետ կապված՝ կարողանում էին կալանավորել, հիմա էլ կարող են մտածել` Հռոմի պապը գալիս է… կալանավորեն Սեֆիլյանին: Այնպես որ, հարցերին հստակ պատասխան տալ չես կարող, քանի որ երևույթն այնպիսին է, որ բռնում բաց են թողնում, բռնում բաց են թողնում: Ես կարող եմ ասել, որ այս կալանավորումը որպես հանցագործ Ժիրայր Սեֆիլյանին չի կարողանում ձևավորել. մենք չենք հավատում, իսկ դրա մեղքն իշխանություններինն է:

Առավել մանրամասն` «ArmLur.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը