Լրահոս

20.10.2010 14:23


Հ. Դեմոյան. «Հակահայկական քարոզչությանը հակազդելու մեր ամենահզոր ներուժը Սփյուռքն է»

ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու մեր ամենահզոր ներուժը Սփյուռքն է։  Այսօր հրավիրված ասուլիսում նա նշել է, որ այդ ներուժն բավարար չափով չի օգտագործվում։ «Շատ դեպքում մենք աշխատում ենք ընդդեմ մեկս մյուսի»,- ասել է Դեմոյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ձեռքի տակ եղած բազմաթիվ փաստերին, ապա դրանք բանախոսի կարծիքով  միջազգային լսարանին ճիշտ ծավալներով չեն ներկայացվում։

«Դեկտեմբերին լրանում է Ջուղայի խաչքարերի ոչնչացման 5-րդ տարին: Ադրբեջանի առաջին տիկինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ու նախկին ղեկավարները վերջին երեք տարվա ընթացքում 4 պաշտոնական այց են կատարել Ադրբեջան, մի երկիր, որը պետական մակարդակով ոչնչացրեց հայկական մշակութային ժառանգությունը, և ոչ մի այց Հայաստան»,-ասել է Դեմոյանը՝ հավելոլով. «Արդյո՞ք մենք ճիշտ ենք ներկայացրել կամ ճիշտ ծավալով ենք ներկայացրել կատարվածը միջազգային լսարանին: Ձեռնպահ եմ մնում, որովհետև այնքան էլ դրական չէ իմ իսկ հարցադրման պատասխանը»։

Այս խորագրի վերջին նյութերը