Աշխարհ

25.06.2016 16:10


Երգչուհի Պելագեան ամուսնացել է հոկեիստ Տելեգինի հետ (լուսանկար)

Երգչուհի Պելագեան ամուսնացել է հոկեիստ Տելեգինի հետ (լուսանկար)

Երգչուհի Պելագեան, ում՝ հոկեիստ Իվան Տելեգինի հետ հարաբերությունների մասին շշուկները վերջերս հայտնվել էին ԶԼՄ–ում, իսկապես ամուսնացել է։

Պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Կուտուզովի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ), իսկ խնջույքը՝ «Ռուբլյովկա» թաղամասի ռեստորաններից մեկում։ Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»–ն։

Սակայն, ինչ–ինչ պատճառներով, զույգը չի հրապարակել իրենց կյանքում տեղի ունեցած ուրախ իրադարձությունը։ Պարզվել է, որ արարողությունը տեղի է ունեցել հունիսի 16–ին, այնպես որ, հարսանիքի մասին հայտնի է դարձել ավելի ուշ, իսկ սոցիալական ցանցերում հայտնված հարսի և փեսայի լուսանկարները թաքուն են արվել։

Սակայն լրագրողներն իմացել են, որ երիտասարդ զույգը խնջույքին հրավիրել էր միայն մոտ հարազատներին և ընկերներին։ Ինչպես հաղորդում են ականատեսները, հարսն ի սրտե ուրախացել է. պարել է փեսացուի հետ և կատարել իր հեղինակային երգերը։

Ամուսնական արարողությունից և խնջույքից անմիջապես հետո Պելագեան ամուսնու հետ ուղևորվել է Հունաստան՝ վայելելու մեղրամիսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը