Աշխարհ

25.06.2016 18:21


BMW 7-ի ղեկի արժեքը կստիպի լացել մեքենայի տիրոջը

BMW 7-ի ղեկի արժեքը կստիպի լացել մեքենայի տիրոջը

Հայտնի բավարական BMW մեքենայի ղեկը ձեռքում պահելը միշտ հաճելի է, նամանավանդ երբ խոսքը BMW 7-ի մասին է:

Ինչպես տեղեկացնում է «Ավտովեստին», հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից ղեկերը վերածվել են բազմաֆունկցիոնալ համակարգերի, որոնք հնարավորություն են տալիս ղեկավարել ամբողջ մեքենան, վերջերս շատացել են ղեկերը գողանալու դեպքերը:

Այդ իսկ պատճառով մասնագետները որոշել են հաշվարկել՝ ինչքան կարժենա նոր ղեկ պատվիրելը: Արդյունքում պարզվել է, որ, ըստ Մոսկվայում BMW-ի պաշտոնական ներկայացուցիչների տվյալների, անվտանգության բարձիկով ղեկի արժեքը կազմում է 124 635 ռուբլի: Բացի այդ, հաճախորդը ստիպված է լինելու սպասել մոտ մեկ ամիս, ինչից հետո էլ 3 870 ռուբլի վճարել այն տեղադրելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը