Կարծիք

26.06.2016 20:25


Մեր միակ ինֆորմացիոն աղբյուրն Ադրբեջանն է, ու դրանում մեղավոր է Սերժը

Մեր միակ ինֆորմացիոն աղբյուրն Ադրբեջանն է, ու դրանում մեղավոր է Սերժը

Սերժ Սարգսյանը ոչ ապրիլյան պատերազմի ժամանակ, և ոչ էլ Վիեննայի ու Պիտերի հանդիպումներից հետո չի խոսել հանրության հետ։ Մեր միակ ինֆորմացիոն աղբյուրն Ադրբեջանն է, ու դրանում մեղավոր է Սերժը, այլ ոչ թե մենք, որ ինֆորմացիա իրենից չենք ստանում։ Սուպերհայրենասերներն էլ նեղանում են, որ ինչու ենք Ադրբեջանի տարածած ինֆորմացիան օգտագործում, բայց մի անգամ չեն պահանջում Սերժից, որ իրանց ասի, թե ինչ է անում։

Հայկական կողմը պնդում էր, որ իր երեք պահանջները կատարվել են, որից մեկը հետաքննության մեխանիզմի ներդրումն է, իսկ ահա Ալիևը ասում է, որ նման մեխանիզմի անհրաժեշտություն չկա։ Նույնիսկ ասում է, որ Կասպրշիկի օֆիսի աշխատողները կարան ավելանան մաքսիմում 9-ով, իսկ թե այդ 9 հոգին էդ երկար սահմանին ինչ են փոխելու ոչ մի ձև հայտնի չէ։ Իսկ Սերժը չի ասում էդ հարցով ինչ կա, մենակ իր հայրենասերներն են ասում, որ պահանջներն ամբողջությամբ կատարվել են։

Ալիևը իր հանրության հետ խոսում է, ու իր մոտեցումները ներկայացնում է։ Փաստացի նաև մեզ է տեղեկացնում իր մոտեցումների մասին, բայց այ Սերժը մեզ հետ ոչ մի ձև չի խոսում, մենակ Պուտինի ու Ալիևի հետ է խոսում։

Կից նյութն՝ այստեղ։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը