Աշխարհ

27.06.2016 07:55


Եվրո–2016. Բելգիան քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

Եվրո–2016. Բելգիան քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

Եվրո–2016–ի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացավ Հունգարիա-Բելգիա հանդիպումը։

Բելգիայի ընտրանին հաշիվը բացեց 10-րդ րոպեին. Կևին Դե Բրույնեի իրացրած տուգանային հարվածից հետո Տոբի Ալդերվեյրելդը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպաս:

Խաղի հաշիվը կրկնապատկվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում. փոխարինման դուրս եկած Միչի Բատշուային դարձավ գոլի հեղինակ:

Երրորդ գոլը կրկին Էդեն Ազարինն էր։

Իսկ խաղի ավարտից րոպեներ առաջ հաշիվը խոշոր դարձրեց Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն: Այսպիսով, բելգիացիները դուրս եկան Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցեն Ուելսի հավաքականի հետ:

Բելգիա-Հունգարիա՝ 4:0

Գոլերը՝ Ալդերվեյրելդ (10), Բատշուայի (78), Ազար (80), Կարասկո (90)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը