Աշխարհ

27.06.2016 09:55


Կալիֆոռնիայի բողոքի ցույցը զանգվածային անկարգություններով է ավարտվել (տեսանյութ)

Կալիֆոռնիայի բողոքի ցույցը զանգվածային անկարգություններով է ավարտվել (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո կենտրոնն իսկական մարտադաշտ է դարձել աջ և ձախ ծայրահեղականների համար։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ, այսպես կոչված, «Ավանդական աշխատավորական կուսակցությունը» Կապիտոլիումի մոտ բողոքի ակցիա անցկացնելու հայտ է ներկայացրել։

Իշխանությունների թույլտվությունից հետո ցույցին մի քանի տասնյակ «ավանդապաշտ» է մասնակցել, սակայն նրանց նաև մի քանի հարյուր մարդ է միացել ծայրահեղական տարբեր կազմակերպություններից, որոնք, հակաֆաշիստական կարգախոսներ վանկարկելով, գրոհ են սկսել։ Գործի են դրվել քարեր, շշեր, նաև՝ դանակներ։

Ոստիկանությունն արդյունքում վերականգնել է կարգը, սակայն այն բանից հետո, երբ մի քանի մասնակից ծանր վնասվածքներով ընկել է գետնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը