Աշխարհ

27.06.2016 10:35


Սինգապուրում ուղևորատար օդանավն այրվել է վայրէջք կատարելիս (տեսանյութ)

Սինգապուրում ուղևորատար օդանավն այրվել է վայրէջք կատարելիս (տեսանյութ)

Սինգապուրի «Չանգի» օդանավակայանում «Singapore Airlines»–ին պատկանող ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, որի ընթացքում էլ այրվել է օդանավի թևերից մեկը։ Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ուղևորատար «Bоeing 777»–ը չվերթ էր իրականացնում Սինգապուր–Միլան ուղղությամբ։ Օդ բարձրանալուց 2 ժամ հետո շարժիչներից մեկում առաջացած խնդրի պատճառով օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան։ Նախնական տվյալներով՝ առաջացած խնդիրները կապված են եղել վառելիքի արտահոսքի հետ։

Վայրէջք կատարելիս օդանավի աջ թևի մակերեսին ուժեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։ Մի քանր րոպե անց այրված ինքնաթիռի վայրէջքի վայր են ժամանել հրշեջները։ Ներկայումս պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը