Աշխարհ

28.06.2016 07:55


Իսլանդիան կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսլանդիան կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Անգլիայի ընտրանին մրցեց Իսլանդիայի հավաքականի հետ:

Հենց առաջին խաղակեսում 3 անգամ գնդակը հայտնվել է դարպասում։ 4-րդ րոպեին Հենես Հալդոուրսոնը խախտել է կանոնները և գլխավոր մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրել է Ուեյն Ռունին:

Րոպեներ անց Իսլանդիայի գրոհն ավարտվել է մրցակցի դարպասի գրավմամբ՝ Ռագնար Սիգուրդսոնի կողմից:

18-րդ րոպեին Իսլանդիայի ընտրանու հարձակվող Դադի Բյոդվարսոնի փոխանցումից հետո Կոլբեին Սիգտորսոնը գնդակն ուղարկել է անգլիացիների դարպասը:

Երկրորդ խաղակեսում հաշիվը փոխել չի հաջողվել:

Անգլիա-Իսլանդիա՝ 1:2

Իսլանդիայի ընտրանին մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը