Աշխարհ

28.06.2016 10:25


ԱՄՆ–ում Էդվարդ Սնոուդենի փոխարեն միջոցառումներին ներկայանում է ռոբոտը

ԱՄՆ–ում Էդվարդ Սնոուդենի փոխարեն միջոցառումներին ներկայանում է ռոբոտը

ԿՀՎ–ի և ԱԱԳ–ի նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը, ով ապաստան է գտել ՌԴ–ում, պարբերաբար մասնակցում է ԱՄՆ–ում տեղի ունեցող միջոցառումներին։ Այդ նպատակով նա օգտագործում է հեռակառավարվող ռոբոտ։

Խոսքը «Beam Pro» անունով սարքավորման մասին է, ինչը թույլ է տալիս ներկայության ազդեցություն ապահովել։ «Beam Pro»–ն բարձրախոսով և տեսախցիկով մոնիտոր է։ Այն մոտավորապես տեղակայված է մարդու կրծքավանդակի մակարդակով՝ 2 բարակ ոտքերի վրա։ Սնոուդենը կարողանում է կառավարել ռոբոտին՝ գտնվելով Ռուսաստանում։ Բարձրախոսի և տեսախցիկի միջոցով հատուկ ծառայության աշխատակիցը կարողանում է զրույցներ վարել այլ մարդկանց հետ, իսկ այդ ընթացքում էկրանի վրա հայտնվում է իր դեմքը։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

Սարքավորմանը տեղյակ մարդիկ անվանում են այն «Սնուբոթ»։ Վերջինս պահվում է Նյու Յորքի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության գրասենյակում։ Աշխատակիցները տանում են ռոբոտին միջոցառումների, որտեղ նա ցանկանում է ելույթ ունենալ հանդիսատեսի առջև։ Ռոբոտը կարող է տեղաշարժվել շենքում և անգամ իրականացնում է բավականին բարդ մանևրներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը