Լրահոս

20.10.2010 16:51


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոյեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան։

Այցի ընթացքում համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը։ Ակնկալվում է, որ համանախագահները հանդես կգան նոյեմբերի 10-ին Ստրասբուրգում ԵԽ նախարարների հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու առաջարկությամբ։

Ստրասբուրգում նախարարների հանդիպման նպատակը կլինի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելը։ Նախագահների հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։

 

Այս խորագրի վերջին նյութերը