Աշխարհ

29.06.2016 19:15


Ինքնաթիռի հնդիկ ուղևորին ձերբակալել են սելֆիի համար բորտուղեկցորդուհուն հետապնդելու համար

Ինքնաթիռի հնդիկ ուղևորին ձերբակալել են սելֆիի համար բորտուղեկցորդուհուն հետապնդելու համար

Դամամայից Մումբայ չվերթ իրականացնող «Jet Airways» ավիաընկերության ինքնաթիռի 29–ամյա ուղևորին ձերբակալել են այն բանի համար, որ վերջինս ստիպել է բորտուղեկցորդուհուն իր հետ սելֆի անել։ Աղջիկը հայտարարել է, որ տղամարդը հետապնդել է իրեն ողջ թռիչքի ընթացքում և փորձել ուժ գործադրել։ Այս մասին փոխանցում է «Mashable»–ը։

Հուսահատվելով, որ չի կարողանում արժանանալ բորտուղեկցորդուհու ուշադրությանը՝ 29–ամյա հնդիկը գնացել է զուգարան և ծխել։ Դա արդեն չի վրիպել օդանավի անձնակազմի աչքից, և վերջիններս տղամարդուց խլել են կրակայրիչը։

Մումբայում վայրէջք կատարելուց հետո խուլիգանին ձերբակալել են։ Նրան մեղադրել են այլ ուղևորների կյանքը վտանգելու, կնոջ վրա հարձակվելու և անվտանգության կանոնները խախտելու մեջ։ Բացի այդ, ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես է Հնդկաստանի քաղաքացուն հաջողվել օդանավ բարձրանալ կրակայրիչով։

Սելֆիի սիրահարը հայտարարել է, որ ցանկացել է լուսանկարվել բորտուղեկցորդուհու հետ զվարճանքի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը