Աշխարհ

29.06.2016 14:50


Պուտինն ու Էրդողանը զրուցել են 45 րոպե

Պուտինն ու Էրդողանը զրուցել են 45 րոպե

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 45 րոպե։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ թուրքական հեռուստաընկերությանը հղումով։ Թուրք նախագահին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ զրույցը բավական «կառուցողական ու դրական» է եղել։

2015թ. նոյեմբերին Սիրիայում ռուսական Սու–24 ինքնաթիռի՝ թուրքական կործանիչով խոցումից հետո դա երկու երկրների առաջին հեռախոսազրույցն էր, որը կայացավ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակից երկու օր հետո. նամակում Էրդողանը ներողություն էր խնդրում կատարվածի համար։

«Գազետայի» փոխանցմամբ՝ նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպում ունենալու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը