Աշխարհ

30.06.2016 08:51


Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը սպասում է սեպտեմբերին (տեսանյութ)

Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը սպասում է սեպտեմբերին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել «Մեծ քսանյակի» շրջանակներում, որը նախանշված է սեպտեմբերի 4-5–ը՝ Չինաստանում։ РИА Новости–ն նշում է, որ այս մասին հայտնել է անձամբ Էրդողանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը։

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է հուլիսի 1–ին Սոչիում հանդիպել իր թուրք պաշտոնակցին։ Այս մասին նա ասել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ Փարիզում անցկացված բանակցություններից հետո։

Լավրովը սիրիական կարգավորման հարցով ՌԴ–ի և Թուրքիայի փոխգործակցությունը վերականգնելու հնարավորություն է տեսնում։

«Թուրքիայից շատ բան է կախված»,–ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ի դեպ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու Լավրովը քննարկել են նաև ԼՂ–ի հարցը։

Մանրամասները՝ vesti.ru–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը