Աշխարհ

30.06.2016 10:50


Տեխասում գնացքներ են բախվել. մեքենավարները մահացել են

Տեխասում գնացքներ են բախվել. մեքենավարները մահացել են

«BNSF» տրանսպորտային ընկերության տվյալներով՝ Փենհենդլ քաղաքի մոտակայքում (ԱՄՆ, Տեխաս) 2 ապրանքատար գանցքների բախման հետևանքով զոհվել է 3 մեքենավար, և ևս մեկը հոսպիտալացվել է։

ТАСС–ի փոխանցմամբ՝ գնացքները միմյանց ընդառաջ են շարժվել են նույն ուղով։ Բախման հետևանքով ռելսերից դուրս են եկել զգալի թվով վագոններ՝ կոնտեյներներով, որոնք ցաքուցրիվ են եղել 400մ երկարության վրա։ Կոնտեյներների մի մասը բռնկվել է։ Տրանսպորտային ընկերությունը, որին պատկանել են 2 գնացքները, հայտնել է, որ վերջիններս տեղափոխել են լայն տեսականու սպառողական ապրանքներ։

ԱՄՆ–ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը սկսել է հետաքննել բախման հանգամանքները։ Արդեն հայտնի է դարձել, որ ուղիների այդ հատվածում, որտեղ և տեղի է ունեցել բախումը, տեղադրված չի եղել գնացքների երթևեկությունը վերահսկող համակարգ, ինչը թույլ է տալիս ավտոմատ կերպով նվազեցնել գնացքի արագությունը եղանակային անբարենպաստ պայմանների և ճանապարհաշինարարական և այլ աշխատանքների դեպքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը