Լրահոս

17.05.2024 10:20


Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Բացի այդ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս խորագրի վերջին նյութերը