Աշխարհ

02.07.2016 11:09


Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը հրթիռակոծվել է

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը հրթիռակոծվել է

Հուլիսի 2-ին՝ գիշերը 03:15-­ին, ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին հայտնում է «Գանձասար»-ը։

Տարածքում գտնվող բնակարանները, աշխատավայրերը, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շենքը նյութական վնասներ է կրել:

Զոհեր և վիրավորներ չկան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը