Կարծիք

02.07.2016 13:13


Հայաստանի միակ կոալիցիան

Հայաստանի միակ կոալիցիան

Շատերը կարծում են, որ 2008 թվականից հետո Հայաստանում գոյություն չունի իրական կոալիցիա, սակայն դա այդպես չէ: Հայաստանի քաղաքական դաշտում կա մեկ իրական կոալիցիա` Սերժ Սարսգյանը և նրա գրպանային ԶԼՄ-ի կոալիցիան: Մարդիկ միավորված պայքարում են Հայաստանի ժողովրդի դեմ և բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների, որոնք վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար:

Սերժ Սարգսյանին և այդ ԶԼՄ-ին միավորում է նաև այն, որ ամեն քայլափոխի ստում են: Մի օր գրում են, որ «էս ուժը էն մյուս ուժի հետ կոալիցիա կկազմի», «էս մարդը էն մյուս մարդու հետ կամուսնանա», իսկ հիմա գլխավոր թեման այն է, թե ԱԺ ընտրություններում ով ում հետ ինչ դաշինքով է գնալու: Հետաքրքիրն այն է, որ այդ «անկախ, բայց պատասխանատու» ԶԼՄ-ն գրում է, թե այդ դաշինքների կայանալը նախ կախված է Ռուսաստանից, և հետո էլ իրենք պայքարելու են ընդամենը երկրորդ տեղի համար: Ինչպիսի «զարմանալի» սերժահպատակություն:

Նախ՝ նշեմ, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները կախված չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ոչ էլ Չինաստանի «դոբրո»-ից: Միայն ստրուկը կարող է հակառակ կարծիքն ունենալ: Եվ երկրորդ՝ ցանկացած առողջ ուժ, միայնակ գնա թե դաշինքով, ունի լուրջ հնարավորություն՝ գալիք ընտրություններում ջախջախիչ պարտություն հասցնելու ՀՀԿ-ին, քանի որ ժողովուրդը համ Սերժից, համ էլ նրա ստրուկ-ԶԼՄ-ից աննկարագրելի կերպով հոգնել է և փոփոխություն է ուզում:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը