Աշխարհ

02.07.2016 14:20


Խանդոտ տղամարդը կրակ է բացել Սերբիայի սրճարանի այցելուների ուղղությամբ

Խանդոտ տղամարդը կրակ է բացել Սերբիայի սրճարանի այցելուների ուղղությամբ

Հրացանով զինված տղամարդը հուլիսի 1–ի՝ լույս 2–ի գիշերը կրակ է բացել Սերբիայի հյուսիսում գտնվող սրճարանի այցելուների ուղղությամբ, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, 20 հոգի՝ վիրավորվել։ Ինչպես հայտնում է «Reuters»–ը, կասկածյալին ձերբակալել են։

Ոստիկանների տվյալներով՝ տեղի ժամանակով 01:40–ին 30ամյա տղամարդը մտել է Ժիտիշտե քաղաքի սրճարան և կրակ բացել այցելուների ուղղությամբ։

Հանցագործի անունը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել պատահարը։

Սերբիայի ներքին գործերի նախարար Նեյբոշա Ստեֆանովիչը «B92» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում հաղորդել է, որ մինչ սրճարանում կրակ բացելը՝ տղամարդը սպանել է կնոջը, որի հետ առանձին էր ապրում, և ևս մեկ կնոջ։

«Նրա գործողությունների շարժառիթ կարող էր հանդիսանալ խանդը»,– ենթադրել է Ստեֆանովիչը։ Նա հավելել է, որ կասկածյալը հանգիստ մարդ է եղել, և նախկինում գործ չի ունեցել ոստիկանների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը