Աշխարհ

03.07.2016 22:13


Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել (լրացված, տեսանյութ)

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել (լրացված, տեսանյութ)

Եվրո-2016 մրցաշարի մեկ քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր կայանալիք Ֆրանսիա-Իսլանդիա խաղից առաջ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Պայթյունի պահին մարզադաշտում արդեն իսկ հավաքված են եղել ֆուտբոլային երկրպագուները։ Նրանք պատմել են, որ պայթյունի ձայն են լսել տեղի ժամանակով 17:00-ի սահմաններում:

Այժմ երկրպագուներին թույլ չեն տալիս մուտք գործել մարզադաշտ։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:

***

Reuters–ը հայտնում է, որ պայթյունն իրականացվել է Ֆրանսիայի ոստիկանության կողմից։ Իրավապահները մարզադաշտի մոտ ոչ ճիշտ կայանված մեքենայի ուղղությամբ պայթյուն են կատարել։ Արդյունքում կասկածելի ոչ մի բան չի հայտնաբերվել։

Պայթյունը խուճապ է առաջացրել մարզադաշտ եկած ֆուտբոլային երկրպագուների մոտ։ Սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ պարբերաբար նման ստուգումներ է իրականացնում Փարիզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը