Աշխարհ

04.07.2016 00:57


Եվրո–2016. Ֆրանսիան հաղթեց Իսլանդիային (տեսանյութ)

Եվրո–2016. Ֆրանսիան հաղթեց Իսլանդիային (տեսանյութ)
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մրցեցին Ֆրանսիան և Իսլանդիան։
5:2 հաշվով ֆրանսիացիները նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիրը:
Առաջին խաղակեսում նրանք 4 գոլ խփեցին՝ Օլիվյե Ժիրուն, Պոլ Պոգբան, Անտուան Գրիզմանը, Դիմիտրի Պայեն:
Հանդիպման 56-րդ րոպեին գնդակը մրցակցի դարպաս ուղարկեց իսլանդացի Կոլբեյն Սիգթորսոնը։ Երեք րոպե անց Ժիրուն ևս մեկ գոլի խփեց:
Հանդիպման վերջնամասում Բիրկի Բյարնասոնը գլխի հարվածով գրավեց Ուգո Լյորիսի դարպասը՝ 5:2:
Կիսաեզրափակչում Ֆրանսիան կմրցի աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանու հետ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը