Աշխարհ

04.07.2016 10:20


Սաուդյան Արաբիայում սպանել են ԱՄՆ դեսպանատան առջև իրեն պայթեցնել փորձող մահապարտին (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում սպանել են ԱՄՆ դեսպանատան առջև  իրեն պայթեցնել փորձող մահապարտին (տեսանյութ)

Ջիդայում (Սաուդյան Արաբիա) մահապարտը փորձել է պայթեցնել իրեն ԱՄՆ–ի գլխավոր հյուպատոսության առջև։ Նա փորձել է որքան հնարավոր է՝ մոտենալ դիվանագիտական առաքելություն կատարող շենքին։ Սակայն նախքան մահապարտին կհաջողվեր ակտիվացնել պայթուցիկը, ահաբեկչին նկատել են ավտոկայանում հերթապահող անվտանգության ուժերի աշխատակիցները։

Նրանք շրջափակել են ահաբեկչին, կրակ բացել և չեզոքացրել ռմբակոծիչը։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։ Հաղորդվում է, որ, ամեն դեպքում, պայթյուն որոտացել է, բայց հայտնի չէ՝ արդյոք մահապարտը հասցրե՞լ է ակտիվացնել պայթուցիկը, թե՞ անվտանգության աշխատակիցների կրակոցներն են հրահրել պայթյունը։

Միջադեպի հետևանքով տուժել է անվտանգության 2 աշխատակից։ Նրանք հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում՝ ահաբեկչի հնարավոր հանցակիցներին գտնելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը