Աշխարհ

04.07.2016 10:51


Եթե ԵՄ նավը խորտակվի, կփրկվեն միայն առաջին դասի ուղևորները. «vesti»–ի ռեպորտաժը

Եթե ԵՄ նավը խորտակվի, կփրկվեն միայն առաջին դասի ուղևորները. «vesti»–ի ռեպորտաժը

«Եվրոպան նոր մարտահարվերների է բախվում, և եթե Եվրամիությունն ուզում է անվնաս մնալ, ապա որոշ հնություններից պիտի ազատվի»,– գրում է «vesti.ru»–ն։

Անցած շաբաթ տեղեկատվական որոշ գործակալություններ հաղորդեցին, որ Եվրախորհրդարանում Յունքերը համբուրել է բրիտանացի եվրասկեպտիկների առաջնորդ Ֆարաջին։ Աղբյուրը նկատում է՝ իրականում Յունքերն ինչ–որ բան շշնջաց Ֆարաջի ականջին, և այն, որ երկուսն էլ ծիծաղեցին, չի նշանակում, որ կատակը չար չէր։ Այն չէր էլ կարող այլ տիպի լինել՝ հաշվի առնելով մնացողի ու հեռացողի հետագա քննարկումների բնույթը։

«Վերջին անգամ է, որ դուք ծափահարում եք։ Ինչ–որ իմաստով ես նույնիսկ զարմացած եմ, որ դուք այստեղ եք։ Դուք պայքարում էիք Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու համար, բրիտանացիներն էլ այն լքելու օգտին քվեարկեցին, այդ դեպքում ի՞նչ գործ ունեք դուք այստեղ»,– հարցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը։

Ի պատասխան՝ եվրասկեպտիկը նշել է, որ եկել է սպառնալու և ասելու այն ամենը, ինչ կուտակվել է իր ներսում 17 տարվա ընթացքում։

«Ես գիտեմ, որ դուք երբեք էլ ողջ կյանքի ընթացքում գործով չեք զբաղվել. չեք զբաղվել բիզնեսով, առևտրով, չեք ստեղծել աշխատատեղեր»,–ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը