Աշխարհ

04.07.2016 16:00


Թուրքիայի ԱԳՆ–ից հերքել են ռուսներին «Ինջիրլիք» թողնելու մասին լուրը

Թուրքիայի ԱԳՆ–ից հերքել են ռուսներին «Ինջիրլիք» թողնելու մասին լուրը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Ռուսաստանի համար «Ինջիրլիք» ավիաբազան հասանելի դարձնելու մասին առաջարկ չի արել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թուրքիան բաց է համագործակցության համար՝ ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների։

«Ես նման հայտարարություն չեմ արել։ Ես ասացի, որ մենք կարող ենք ԻՊ դեմ պայքարում համագործակցել բոլորի հետ»,–ասել է Չավուշօղլուն ի պատասխան հարցին՝ ասե՞լ է նա արդյոք, որ ռուսական ինքնաթիռները կարող են օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Թուրքիան կարող է թույլատրել ՌԴ–ին օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան ԻՊ դեմ գործողության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը