Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունները Հայաստանում արվեցին բացառապես ներքաղաքական նպատակներով: Չկար փոփոխությունների հանրային պահանջ: Չկար նաև սահմանադրական ճգնաժամ, որը փորձ արվեր հաղթահարել սահմանադրափոխությամբ:
Դեկտեմբերի 6-ին ստեղծվել է համընդհանուր քաոսի հիմնական օրենք, որի պայմաններում, ժողովրդական լեզվով ասած, շունը տիրոջը չի ճանաչելու:
Եթե սահմանադրությունները ստեղծվում են քաղաքական ճգնաժամեր թույլ չտալու, իսկ դրանց առաջացման դեպքում՝ հաղթահարման մեխանիզմներ ունենալու համար, ապա մեզ մոտ նոր Սահմանադրությունը ճգնաժամաստեղծ է:
Քաղաքական ճգնաժամը դրված է նոր Սահմանադրության փիլիսոփայության հիմքում: Դա նշանակում է, որ առաջիկա քաղաքական զարգացումները և, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն են դառնալու. կա՛մ մենք կունենանք սահմանադրական կարգ, կա՛մ կունենանք մեկ անձի հրովարտակներով կառավարվող պետություն, որը չի կարողանա պատասխանել արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Քաղաքական փոփոխությունների ձգտող սուբյեկտների խնդիրը պետք է լինի հանրային ալիք բարձրացնելն ու քաղաքական մթնոլորտը փոխելը մինչև բուն ընտրական գործընթացի սկիզբը:
Իշխանափոխությունն անհրաժեշտ նվազագույն պայմանն է դառնալու դրական փոփոխությունների հասնելու համար:
Պարզ է, որ Սերժ Սարգսյանը ձգտելու է կառչած մնալ աթոռից: Պարզ է նաև, որ հազար ու մի «ֆեյք» կուսակցություններ են խաղի մեջ մտցվելու, որպեսզի սպասարկեն ՀՀԿ ղեկավարի շահերը, բայց գլխավոր որոշողը ՀՀ քաղաքացին է:
Ինչքան էլ փորձեն Ընտրական նոր օրենսգրքով գործնականում վերացնել ընտրությունը, միևնույն է, որոշողը ՀՀ քաղաքացին է:
Սահմանադրական փորձություն
Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունները Հայաստանում արվեցին բացառապես ներքաղաքական նպատակներով: Չկար փոփոխությունների հանրային պահանջ: Չկար նաև սահմանադրական ճգնաժամ, որը փորձ արվեր հաղթահարել սահմանադրափոխությամբ:
Սահմանադրությունը փոխեցին Սահմանադրությունը վերացնելու նպատակով:
Դեկտեմբերի 6-ին ստեղծվել է համընդհանուր քաոսի հիմնական օրենք, որի պայմաններում, ժողովրդական լեզվով ասած, շունը տիրոջը չի ճանաչելու:
Եթե սահմանադրությունները ստեղծվում են քաղաքական ճգնաժամեր թույլ չտալու, իսկ դրանց առաջացման դեպքում՝ հաղթահարման մեխանիզմներ ունենալու համար, ապա մեզ մոտ նոր Սահմանադրությունը ճգնաժամաստեղծ է:
Քաղաքական ճգնաժամը դրված է նոր Սահմանադրության փիլիսոփայության հիմքում: Դա նշանակում է, որ առաջիկա քաղաքական զարգացումները և, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն են դառնալու. կա՛մ մենք կունենանք սահմանադրական կարգ, կա՛մ կունենանք մեկ անձի հրովարտակներով կառավարվող պետություն, որը չի կարողանա պատասխանել արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Քաղաքական փոփոխությունների ձգտող սուբյեկտների խնդիրը պետք է լինի հանրային ալիք բարձրացնելն ու քաղաքական մթնոլորտը փոխելը մինչև բուն ընտրական գործընթացի սկիզբը:
Իշխանափոխությունն անհրաժեշտ նվազագույն պայմանն է դառնալու դրական փոփոխությունների հասնելու համար:
Պարզ է, որ Սերժ Սարգսյանը ձգտելու է կառչած մնալ աթոռից: Պարզ է նաև, որ հազար ու մի «ֆեյք» կուսակցություններ են խաղի մեջ մտցվելու, որպեսզի սպասարկեն ՀՀԿ ղեկավարի շահերը, բայց գլխավոր որոշողը ՀՀ քաղաքացին է:
Ինչքան էլ փորձեն Ընտրական նոր օրենսգրքով գործնականում վերացնել ընտրությունը, միևնույն է, որոշողը ՀՀ քաղաքացին է:
Հրապարակը սպասում է իր տիրոջը:
Կորյուն Մանուկյան