Աշխարհ

06.07.2016 10:35


Աբխազիայում սկսվում են նախագահի և ընդդիմության բանակցությունները (տեսանյութ)

Աբխազիայում սկսվում են նախագահի և ընդդիմության բանակցությունները (տեսանյութ)

Աբխազիայում այսօր կվերսկսվեն երկրի ղեկավարության և ընդդիմության բանակցությունները։ Այս մասին հայտնել է նախագահ Ռաուլ Հաջիմբան, որը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին Սուխումիում արյունահեղություն թույլ չտալու համար։

Նախօրեին հարյուրավոր ընդդիմադիրներ գրոհել են երկրի ՆԳՆ շենքը՝ պահանջելով գերատեսչության ղեկավարի հրաժարականը։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նրան մեղադրում են քաղաքացիների սահմանադրական իրավունքի խախտման մեջ։

Ուշ երեկոյան էլ փոխնախագահը հայտարարել է, որ նախարարը պաշտոնաթող է արվել։ Այն բանից հետո, երբ անհայտ անձինք, իբր կրակ են բացել նախագահի կողմնակիցների ուղղությամբ, ցուցարարները հեռացել են ՆԳՆ շենքի մոտից՝ խոստանալով ավելի ուշ վերադառնալ։ Հիմնական պահանջը հանրաքվեի տեղափոխությունն է, որը ծրագրված է հուլիսի 10–ին։ Քվեարկողները պատասխանելու են հետևյալ հարցին՝ պե՞տք են արդյոք Աբխազիային նախագահի արտահերթ ընտրություններ։

Ընդդիմությունը կողմ է հանրաքվեին, սակայն համաձայն չէ դրա ժամկետի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը