Աշխարհ

06.07.2016 17:45


Գերմանիայում կատվին ման տալը խոզին են վստահել (տեսանյութ)

Գերմանիայում կատվին ման տալը խոզին են վստահել (տեսանյութ)

Համացանցում զվարճալի կադրեր են հայտնվել, որոնցում պատկերված է՝ ինչպես է Մորից անունով խոզը ման տալիս Լեոնարդո կատվին։ Գերմանիայում կենդանու տերերը նկարահանել են այդ արտասովոր զբոսանքը։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»–ը։

Նշվում է, որ սկզբում Լեոնարդոն էր ման տալիս Մորիցին, սակայն խոզուկը որոշել է ինքը ստանձնել «առաջնորդի» դերը։ Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը հազարավոր դիտումներ է հավաքել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը