Աշխարհ

06.07.2016 17:05


Ամերիկացին «Facebook»–ում փորձել է ընկերացնել իր կնոջն ու սիրուհուն (լուսանկար)

Ամերիկացին «Facebook»–ում փորձել է ընկերացնել իր կնոջն ու սիրուհուն (լուսանկար)

Տեխասի բնակիչ Լոննի Թերները ցնցել է ֆեյսբուքյան իր ընկերներին՝ կնոջ և սիրուհու նկարներով հրապարակման համար։ Դրան կից նա նաև հայտնել է նրանց ընկերացնելու իր ցանկության մասին։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Թերները հավելել է, որ չափից շատ է աշխատում և արժանի է այն ամենին, ինչ ուզում է իր սիրտը։

«Ինչո՞ւ ես չեմ կարող համատեղել անհամատեղելին։ Ես ուզում եմ ամեն ինչ ու միանգամից»,– գրել է տղամարդը «Facebook»–ում։ Թերների տարօրինակ հայտարարությունը վրդովեցրել է ոչ միայն նրա ընկերներին. արձագանքել են հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ «Daily Mail»–ի փոխանցմամբ՝ լուսանկարը տարածել են ավելի քան 600 անգամ։

Ոմանք գրել են, որ նա անարդարացի է վարվում կնոջ հետ, մյուսներն էլ կարծիք են հայտնել, որ Թերները, համենայնդեպս, անկեղծ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը