Կարծիք

07.07.2016 07:58


Մանթաշյանցի արձանը հիմա կանգնած է թուրքական ապրանքներով լեցուն խանութների շարքում

Մանթաշյանցի արձանը հիմա կանգնած է թուրքական ապրանքներով լեցուն խանութների շարքում

Մի տասը տարի առաջ Աբովյան փողոցում կարգին, ներկայանալի, բրենդային խանութներ կային:
Այսօր այդ բոլոր խանութները վերածվել են «քրջի բազարի»:
Թուրքական հագուստեղենն ու կոշկեղենը թափած է՝ ռեզինա-կապրոնային սուր «բուրմունքով»:
Մի խանութում աշխատողին հարցրի.
-Ներեցեք, ի՞նչ եք վաճառում, ո՞րտեղի ապրանք է:
-Մերն է՝ թուրքական ապրանք ա,-անվրդով պատասխանեց ջահել աղջիկը:
Ապշեցի.
-Ո՞նց, մենք ու թուրքերը նո՞ւյնն ենք:
-Դե հա էլի, մեր սաղ ժողովուրդն ընդեյա, իրանք էլ են կարում-աշխատում, չէ՞,- պատասխանեց աղջիկը:
Դուրս փախա, մի քիչ ներքեև իջա ու նայեցի Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին ու մտածում եմ՝ ախր, էս մարդը ողջ կյանքում աշխատել ու ստեղծել է, որ հայրենիք ունենանք ու իր արձանն էլ հիմա կանգնած է թուրքական ապրանքներով լեցուն խանութների շարքում:
Հայրենիք չունենալով Մանթաշյանցն արարում էր, իսկ մենք, որ հիմա հայրենիք ունենք, մեր հողի վրա ոչինչ չենք կարողանում ստեղծել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը